Ընկերներով հավաքված էինք: Խոսակցությունը պտտվում էր հին Երևանի շուրջը: Նայում էինք հին քաղաքի լուսանկարները և ափսոսանք ապրում, որ չենք կարողացել պահպանել քաղաքի հին կոլորիտը ու կարծես առանձնապես չենք էլ մտածում դրա մասին: Ընկերներից մեկը հարցրեց, թե մեզանից ո՞վ է տեսել Կարմիր կամուրջը: Բոլորը փախցրեցին իրենց մեղավոր հայացքները: Պայմանավորվեցինք հաջորդ իսկ առավոտ իջնել Հրազդանի ափ՝ դեպի Կարմիր կամուրջ:
Երբ հասանք Կարմիր կամրջին ու իջանք ներքև միանգամից աշխուժացանք, սկսեցինք նկարվել, նույնիսկ մի քանի կանաչ լոլիկ քաղեցինք, որ անհասկանալի ձևով աճել էին քարերի մեջ, կամրջի տակ: Մենք որոշեցինք դրանցից թթու դնել որպես պատմական լոլիկներ ու երբ պատրաստ լինեն հավաքվել ճաշի սեղանի շուրջ: Հետո բոլորս հանդարտվեցինք:Նստած
կամրջի տակ, վայելում էինք ջրի հանգստացնող ձայնը, նայում կարմիր քարերին և ո՞վ գիտե գուցե մեզնից յուրաքանչյուրն այդ պահին մտածում էր Երևանի պատմության ու իր նախնիների մասին: Իսկ գետը հոսում էր իր հետ տանելով նաև մեր այդ օրվա պատմությունը:


